Գրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղը Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. Համբարձումյան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեց Պորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղը Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչ Պենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. Պապոյան Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» են 

Շատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվել

Հասարակություն

Քաղաքաշինության կոմիտեն միջոցներ է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Այդ մասին հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը։«Ծրագիրն իրականացնող կապալառու ընկերության հետ Քաղաքաշինության կոմիտեն և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է իր միջոցներով քանդել խնդրահարույց տեղամասերը և հետագա շինարարական աշխատանքները կատարել հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից տրվող նախագծային նոր լուծումներին համապատասխան։ 

Այդ նպատակով մայիսի 21-ին շինհրապարակ են այցելել Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիք մարզպետարանի, հեղինակային հսկողությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները։ Կախված արձանագրված խնդիրների բնույթից՝ նրանք տվել են ամբողջական կամ մասնակի քանդման և վերականգնման ցուցումներ։ Ամբողջությամբ քանդվում են մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի բետոնե բլոկներից կառուցված արտաքին պատերը, մասնակի քանդվում են երկաթետոնե դիաֆրագմաները, ինչպես նաև քանդվում են ուժեղացման ոչ ենթակա սյուները, երկաթետոնե դիաֆրագմաները և բետոնե բլոկներով կառուցված պատերը,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գևորգ Խրիմյանը՝ հավելելով, որ շինարարական ընկերությունը ենթարկվելու է պայմանագրով նախատեսված տուգանքների։

Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ պայմանագրային պարտավորությունները կատարել պատշաճ որակով։ Քաղաքաշինության կոմիտեի մոտեցումը հստակ է՝ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանք չի ընդունվելու։

Ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները շինհրապակ կատարած այցերի ընթացքում պարզել էին, որ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են մի շարք թերություններով։ Արդյունքում տրվել էր դպրոցի ծածկը քանդելու ցուցում։ Արձանագրվել էին նաև նախագծային բազմաթիվ շեղումներ միաձույլ երկաթբետոնե սյուների բետոնացման, տանիքի մետաղական կոնստրուկցիաների տեղադրման և այլ գործընթացներում։ 

Խնդրի լուծման համար Քաղաքաշինության կոմիտեն ձևավորել էր հանձնաժողով, որի կազմում կոմիտեի մասնագետներից բացի ներառվել են նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության մասնագետները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Հանձնաժողովը տեղում կատարել է ակնադիտական ուսումնասիրություն և համապատասխան տեխնիկական միջոցներով ստուգում, ինչի արդյունքում հաստատվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են նորմերի խախտումներով։ Կապալառու ընկերությանը տրվել է վերջին հնարավորությունը՝ կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- նշված է քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրություում։

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանել
Ամենադիտված