Խոշոր ավտովթար՝ Տավուշում. հանքանյութով բարձված բեռնատարը կողաշրջվել է
ՔաղաքականԱյսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 68-ամյա Աղաբեկ Սահակյանը իր վարած «КрАЗ» մակնիշի բեռնատարով Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12 կմ հատվածում «Կրիվոյ մոստ» կոչվող տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, իսկ ուղևոր Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Կիրակոսյանը նույնպես բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվել է, նաև, որ վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուրը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել «գիլ» տեսակի հանքանյութով, որը թափվել է: