Հանրահավաքից մեկ օր առաջ ձեռբակալել են Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետերին
ՔաղաքականՀանրահավաքից մեկ օր առաջ ձերբակալել են Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերին, այս մասին գրում է Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ Նշենք նաև, որ մեկ ու կես ժամ է, ինչ խուզարկություն են անում Ստեփանակերտի քազաքապետ Դավիթ Սարգսյանի տանը։
Լուսանկարիչը գրել է․
«Վաղվա հանրահավաքից մեկ օր առաջ ձերբակալել են Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերին, այս պահին խուզարկություն են իրականացնում Ստեփանակերտի քաղաքապետ` Դավիթ Սարգսյանի վարձով բնակարանում։
Սա ակնհայտ ճնշումներ են` վախի մթնոլորտ ստեղծելու արցախցիների մոտ։ Եվ հենց սրա համար վաղը բոլորս պիտի լինենք Հանրապետության հրապարակում` մերժելու կապիտուլյանտին»։