Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը տեղափոխվել է հոգեբուժարան
ԱշխարհՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մայիսի կեսերին մահափորձ կատարած Յուրայ Ցինտուլան տեղափոխվել է բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք, հաղորդում է սլովակական Markiza հեռուստաալիքը։
«Յուրայ Ցինտուլան գտնվում է Տրենցին քաղաքի բանտային հիվանդանոցում։ Պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ առողջական խնդիրներ ունի նա։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա պետք է գտնվի հոգեբուժական բաժանմունքում»,- հայտնում է Markiza-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 71-ամյա Ցինտուլան գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, և նրա տեղափոխումն այս հաստատություն կարող էր արվել կանխարգելիչ նպատակներով։
Ֆիցոյի դեմ մահափորձը, ով բազմիցս հանդես է եկել Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ին նրա անդամակցության դեմ, տեղի է ունեցել մայիսի 15-ին: Հարձակվողը հինգ կրակոց է արձակել։ Ոստիկանները տեղում ձերբակալել են նրան։