Սարդարապատի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ մեր պետությունն արժեքային սովի մեջ է. Տեր Շահե վարդապետ Անանյան
ԱշխարհՏեր Շահե վարդապետ Անանյանը անդրադարձել է ոստիկանների կողմից այսօր Վեհափառ Հայրապետի՝ Սարդարապատի հուշահամալիր մուտք գործելու խոչընդոտման դեպքին․
«Սարդարապատում ևս մեկ անգամ երևաց, որ մեր պետությունն արժեքային սովի մեջ է: Անձնապաշտությունը վերածվում է (եթե արդեն չի վերածվել) պետական կառավարման ձևի: Ժամանակին "դասականն" այս երևույթը սահմանել էր "թաթարամոնղոլական" բառով....
Ինչպես նկատելի է, այդ օրերից բան չի փոխվել: Եսի մասին այսքան մեեեեեծ կարծիքն ինչպե՞ս է տեղավորվում այսքան փոքրիկ երկրի սահմաններում: Մտածելու բան է....»։