ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում 

Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան․ 168.am

Հասարակություն

Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. ճանաչվել են սահմանները, որոնցով երկրները ստորագրել են այդ հռչակագիրը։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ 

«Հայաստանն էլ ստորագրել է Արցախի հարցը բացառող հայտարարությամբ, իսկ Ադրբեջանը միացել է հռչակագրին 1993 թվականին։ Բացի այդ, Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման, սահմանագծման համար որևէ շրջանակային պայմաններ չի ստեղծում. դա ուղղակի սուտ է»,– նշել է նա։

Այս համատեքստում նա հիշեցրել է նաև, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի վերադառնում սովետական սահմաններին, չի վերադարձնելու իր կողմից գրավյալ տարածքները։

«Այսինքն՝ Ադրբեջանը Սովետական Հայաստանի տարածքները, որոնք վերահսկում է, չի վերադարձնում՝ ուղղակի միակողմանիորեն Հայաստանից ստանում է. Ի՞նչ ստեր են խոսում։ Ռուբեն Ռուբինյանի նման տապալված գործիչը ինչպե՞ս կարող է դիվանագիտությունից խոսել. նրանք ոչ մի բան են այս ոլորտում»,- հավելեց Հրանտ Միքայելյանը։

Թե որքանով են արդյունավետ Տավուշում օջախային պայքարն ու դրան զուգահեռ՝ տարբեր մարզերում ու մայրաքաղաքում դրվագային հակազդեցության քայլերը, եթե պաշտոնական հաղորդագրությունները պարբերաբար ազդարարում են տեղադրվող սահմանասյուների մասին, մեր հացադրմանն ի պատասխան՝ քաղաքագետը մանրամասնեց. «Այս պայքարը եթե դիտարկենք որպես պայքար, որն այս հարցում իրավիճակ է փոխելու, քիչ հավանական է, բայց եթե դիտարկենք որպես պայքար, որը նպաստում է ընդհանուր մեծ պայքարին, ապա այն շատ արդյունավետ է։ Այն լուրջ ու երկարատև քաղաքական օգուտ բերեց իշխանության դելեգիտիմացիայի տեսանկյունից, և Հայ Առաքելական եկեղեցու մասնակցությունը ևս լուրջ փոփոխություն բերեց այս հարցում»։

Ըստ նրա՝ գուցե այս պահին հնարավոր չէ կասեցնել հողհանձնման գործընթացը, սակայն այս պայքարով հնսրավոր եղավ գոնե դանդաղեցնել այն։ Քաղաքագետը մեկնարկած պայքարը ներկա իրավիճակում համարեց հնարավոր մաքսիմումը՝ հաշվի առնելով առկա պայմանները, այդ թվում՝ ընդդիմության անկարողությունը։

Դիտարկմանը, թե ընդդիմության անգործությունը, անկարողությունը հաճախ պայմանավորում են դրսի տարբեր խաղացողների կողմից՝ Հայաստանի այս իշխանության հանդեպ ունեցած համակրանքով, արտաքին տարբեր դերակատարների կոնսոլիդացիայով, որը կա ՀՀ գործող իշխանության շուրջ, Հրանտ Միքայելյանն արձագանքեց.

«Իհարկե, այդ գործոնը շատ լուրջ գործոն է։ Ես հիշեցնեմ մեկ դրվագ. երբ 2021 թվականի փետրվարին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Թուրքիան իր բոլոր հայտարարություններում ընդգծեց, որ դա չի թույլատրելու, և մենք ունենք տվյալներ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ է եղել, եթե այս դավաճան իշխանությունը փոխվի։

Մեկ այլ դրվագ՝ Հայաստանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ (նկատի ունեմ ոչ միայն բոլորին հայտնի անուններ՝ ինչպես Արմեն Աշոտյանը, այլ, օրինակ, Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ նախկին նախարարը, որն արդեն 2 տարի է՝ կալանավորված է, ու ոչ ոք չգիտի՝ ինչի համար), տեսնում ենք հարձակումներ մամուլի վրա, և այլն։ Մենք շատ լավ հիշում ենք՝ ինչպես էին նախորդ իշխանության ձեռքերն այս հարցում կապված, սակայն այժմ դա թույլ է տրվում Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից՝ այն դերակատարների կողմից, որոնք ողջունել են ՀՀ-ի կողմից տարածքների հանձնումը։ Եթե սա թույլ է տրվում, հասկանում ենք՝ այս գործընթացում անմիջական նա ունի աջակցություն, որն ազդում է ներքաղաքական իրավիճակի վրա»։

Սա, սակայն, ըստ քաղաքագետի՝ չպետք է քարտ-բլանշ դառնա ընդդիմության համար։

«Այս իրավիճակում ընդդիմությունն էլ պետք է կարող լինի դրսի աջակցությունն ունենալու համար։ Սա նաև չի նշանակում, որ ընդդիմությունն ամեն ինչ լավ է արել, և միայն դրսի աջակցությունն այս իշխանություններին չի թույլատրել, որպեսզի ընդդիմությունը կարողանա իր գործն անել։ Ընդդիմությունը պետք է կարողանար իր կողմից լավագույնն անել՝ մինչդեռ տարբեր հնարավոր գործիքների սպառմանը չի մոտեցել։ Այս պարագայում, երբ ընդդիմությունը պառակտված ու անգործունակ է, դրսի մասին խոսելը, իշխանությունների բռնությունների մասին խոսելն ունի միայն վերլուծական որակ»,- պարզաբանեց նա։

Կնշե՞ք մի օրինակ, որ ընդդիմությունը կարող էր անել, բայց չի արել՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ Հրանտ Միքայելյանը նկատեց.

«Բերեմ պարզ օրինակ՝ ընդդիմությունը պետք է ապահովեր «Արմնյուզ» հեռուստաալիքի գոյությունը՝ որպես ընդդիմադիր ալիքի (փակվել է 2021 թվականին)»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ դա ամենաազդեցիկ լրատվաալիքներից էր Երևանում, որի փակումն ունեցել է լուրջ բացասական հետևանքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա
Ամենադիտված