Քննիչի անօրինական գործողությունների դեմ բողոքի վերաբերյալ դատը՝ այսօր՝ 14.00-ին
Իրավունք
Այսօր՝ ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ դատարանում կկայանա զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բողոքը քննող դատական նիստը՝ դատավոր Չիչոյանի գլխավորությամբ: Այսօրվա նիստում քննվելու է նախկին քննիչ Արման Ապրեսյանի կողմից պատշաճ կարգով իր պարտականությունները չկատարելու մասին դիմումը:
Գործը կասեցվել էր, քանի որ, ըստ պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանը 2010 թ. մարտի 15-ին ինքնասպան է եղել՝ պարանի միջոցով երկաթե ձողից կախվելով: Սակայն 2011 թ. հունվարին զինծառայողի մոր՝ Նանա Մուրադյանի բազմաթիվ բողոքներից հետո ՊՆ քննչական ծառայությունը լրացուցիչ նախաքննություն է սկսել, որի արդյունքում կալանավորվել է զինծառայող: Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱԺ համաներման մասին որոշման հիման վրա:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում