Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ Գալստյան Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտել Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ Հակոբյան ԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներ Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնությունները ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծը Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել Մոսկվային ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. Ղազինյան Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի Հորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունը 

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր. Ալեն Սիմոնյանի ելույթը

Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում:

«Տիկի՛ն նախագահ,

Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձևավորման գործում:

Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջև, գիտության և տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլև ազգային անվտանգություն, կենսունակություն և կայուն զարգացում:

Քանի որ գիտության, տեխնոլոգիաների և նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաև ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական և բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:

Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արևային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արևային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչև 2030 թվականը եռապատկել արևային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից և պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը:

Գիտությունն ու տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման և կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման գործում: Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջև դրված խնդիրներին՝ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումից մինչև բնական աղետների դեմ պայքարի բարելավում: Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակա միջավայրը, այլև ավելի լավ ապագա ենք ապահովում հաջորդ սերնդի համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարևոր է կիրառել հուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպես և շատ այլ երկրներ, կենտրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման, ռեսուրսների պահպանման և բնապահպանական պատասխանատվության մշակույթի խթանման վրա: Դա հավաքական ջանք է, և մենք բոլորս պետք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանության համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:

Գիտությունն ու տեխնոլոգիաները նաև խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչև մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:

Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, կատարյալն այլևս չպետք է լինի լավի թշնամին:

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:

Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը
Ամենադիտված