Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենք․ ԲՏԱ նախարար
Քաղաքական«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա այցիս ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի՝ Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթաց ունենք: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Արբանյակային կապի վերգետնյա կայանք, թռիչքի կառավարման սենյակ, փոքր արբանյակների մշակման լաբորատորիա. խոսեցինք լաբորատորիայի պատմությունից, գործունեությունից, ընթացիկ ծրագրերից ու հեռահար նպատակներից։ Անդրադարձ կատարվեց լաբորատորիայի առաջին առաքելությանը՝ «Հայասաթ-1»-ին: Քննարկվեց Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը:
Ներկայացվեց նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր Երկրային ուղեծիր) տեխնոլոգիաների վրա»,- նշել է նա։