Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին «Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարում Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններին Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.am Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը «Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ Ծառուկյան Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին Փաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին 

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրողից

Հասարակություն

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից և երաշխավորել, որ ապագայում թույլ չի տա անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ։

Հայտարարությունում նշված է․

«երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հանդիպելով խորհրդարանում հավատարմագրված՝ «Ժողովուրդ» թերթի և Armlur.am կայքի թղթակից Քնար Մանուկյանին և դժգոհություն հայտնելով իր հետ վերջինիս հրապարակած հարցազրույցի առնչությամբ, վիրավորել է նրան։ Ըստ լրագրողի՝ պատգամավորը նրան անվանել է «սրիկա», «զզվելի» և ատելության խոսք արտահայտել՝ «պարսիկ, պարսկուհուց էլ վատն ես» (դժվար է պատկերացնել, թե նա ինչ է նկատի ունեցել այս տարօրինակ արտահայտությամբ)։

Նույն օրը Հովիկ Աղազարյանը հերքել է, որ գործածել է «պարսիկ» բառը, սակայն միջադեպին ականատես են եղել այլ ԶԼՄ-ների թղթակիցներ, և մասնավորապես News.am կայքի լրագրող Ռուզան Խաչատրյանը հաստատել է, որ պատգամավորը օգտագործել է այդ խոսքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում ենք իշխող խմբակցության պատգամավորի այս անվայելուչ պահվածքը։ Արձանագրում ենք, որ սա ընդամենը մեկ դրվագ է ԱԺ պատգամավորների և լրագրողների միջև բազմաթիվ կոնֆլիկտների, անհարգալից վերաբերմունքի և վիրավորանքների դեպքերից։ Սա լուրջ խնդիր է, որը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովում, որի ստեղծումն ու գործունեությունն անհասկանալի պատճառներով իրականություն չի դառնում։

Ինչ վերաբերում է նշյալ միջադեպին, ապա պահանջում ենք․

       - պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից և երաշխավորել, որ ապագայում թույլ չի տա անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ,

       - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ գնահատական տալ Հովիկ Աղազարյանի պահվածքին և տեղեկացնել հանրությանն այդ մասին,

       - ԱԺ ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու, իսկ ծագող կոնֆլիկտներն էթիկայի հանձնաժողովում քննելու և հետևություններ անելու ուղղությամբ»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»Լատվիան արգելել է Հայաստանից ներմուծված կանաչ թեյի խմբաքանակի վաճառքը՝ թունաքիմիկատների պատճառովՖրանսիայի ներքին գործերի նախարարը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրելՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԻրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասինԱրթուր Մինասյանն ազատվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության, գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնիցԵրիտասարդների ու Մ23 տարեկանների Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանն ունի 1 մասնակիցՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հոկտեմբերի 19-ի դրությամբՀասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում էՍպասվում է կարճատև անձրև. եղանակային կանխատեսումՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է դիվանագիտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներինԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներՀայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անվտանգ անցման կարևորությանըԼույս չի լինի. հասցեներԲժիշկը զգուշացրել է բուրավետ մոմերի պատճառով քաղցկեղի առաջացման վտանգի մասին Լը Պենը Մակրոնին մեղադրել է Ֆրանսիայում նոր անկարգությունների ֆոնին հեղինակության կորստի մեջ Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից՝ նրա տարածքում ընկած անօդաչուի համար Եմենի հութիները վերջնագրի ժամկետի ավարտից հետո սկսել են Թաիզի գրավման գործողությունը Թրամփը բացատրել է, թե ինչու է Նեթանյահուին աջակցելը հետաձգել մինչև ընտրություններին նախորդող վերջին շաբաթը Նեթանյահուն Թրամփի աջակցությունից հետո խոսել է «իրանական սպառնալիքի վերացման» մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը Հունգարիայի վարչապետը Ֆրանսիայի անկարգությունները կապել է խիստ միգրացիոն քաղաքականության անհրաժեշտության հետ Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին
Ամենադիտված