Կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27-ը որպես հիշատակի օր սահմանելուց
Քաղաքական
ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես որպես հիշատակի օր սահմանելուց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
Պաշտոնական ամփոփաթերթում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել 13.3-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 13.3. Բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)