Մեզ հաջողվեց կանգնեցնել անկլավների հանձնումը․ Բագրատ Սրբազան
Հասարակություն«Պայքարը շարունակվում է հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարը ներկա անպատիվ ընթացքը կասեցնելու ու մեր պետականությունը վերականգնելու մասին է»,- ԱԺ-ում լսումների ժամանակ իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը։
«Այո՛, մենք այս պահին չհաջողեցինք կանգնեցնելու Կիրանց-Ոսկեպար հատվածի հանձման աղետը։ Սակայն կարծում եմ, որ գոնե այս ընթացքում հաջողեցինք ինչ-որ իմաստով կանգնեցնել կամ հետաձգել այն ընթացքը, որը պարունակում էր այսպես կոչված անկլավների հանձնումը, նոր տարածքների զիջումները և, հենց այս վերջին աշխատանքային կանոնակարգ կոչվածը, որը նախատեսվում էր ստորագրել մայիս-հունիս ամիսներին, ինչու չէ նաև Ադրբեջանից պարտադրված սահմանադրական փոփոխությունների դավադիր ծրագիրը»,-ասաց նա։