Այժմ սակարկության է դրված Անկախության հռչակագիրը․ Աբրահամ Գասպարյան
ՔաղաքականՀռչակագրի դրույթների, խորհրդանիշերի կամայական ու խեղաթյուրված մեկնաբանությունները, հայ ժողովրդի պատմությունը վերատեսության ենթարկելու քայլերը, հայի ու Հայաստան գաղափարի արժեզրկման փորձերն ապականում են պետություն կառուցելու գլխավոր պայմանը՝ հանրային համերաշխությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի քննարկմանն ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
«Ազգային պետական գերակա շահերի հրամայականը չի կարող ստվերել հայ ժողովրդի և պետականության գոյութենական և քաղաքակրթական սպառնալիքների չեզոքացումը։ Ցավոք, բանակցային բոլոր հարթակներում՝ Արևմտյան, Հյուսիսային, թե թուրք-ադրբեջանական, Հայաստան պետության դիվանագիտական խոսույթը սպառված է, տապալված։ Այժմ սակարկության է դրված հայկական շարունակականության գլխավոր երաշխիքի պետականության իրավաքաղաքականության արժեքային և բարոյագիտական փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրը»,- ասաց Աբրահամյանը։