Թուրքիայի իշխանությունները փակել են ռադիոկայանը, որի եթերում հյուրերից մեկը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը
Ստամբուլի Açık Radyo ռադիոկայանը հայտնել է, որ իրեն փակել են իշխանությունների որոշմամբ։ Ինչպես տեղեկացրել է AFP-ը, լրագրողները խոստացել են աշխատանքը շարունակելու միջոց փնտրել։
Açık Radyo ռադիոկայանի հետապնդումն սկսվել է այն բանից հետո, երբ ապրիլին կայանի հյուրերից մեկը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Դրանից շատ չանցած, մայիսին, վերահսկիչ մարմինը դադարեցրել է կայանի հեռարձակումը հինգ օրով՝ նրան մեղադրելով «ատելության հրահրման» մեջ։ Հուլիսին իշխանությունները Açık Radyo-ից վերցրել են լիցենզիան, բայց ռադիոկայանը դեռ մի քանի ամիս շարունակել է աշխատել։
Թուրքիայի իշխանությունները բոլոր մակարդակներում հրաժարվում են ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված հայ բնակչության զանգվածային սպանությունները եւ աքսորը։ Այս տարի Թուրքիան զբաղեցրել է 158-րդ տեղը 180-ից մամուլի ազատության ինդեքսով, որն ամեն տարի հրապարակում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։
Açık Radyo ռադիոկայանը աշխատում էր 1995 թվականից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)