Քյարամյանին չեմ զանգել՝ իմ հարազատների մեջ հանցագործներ չկան. Գեղարքունիքի մարզպետ
ՏեսանյութերԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պնդում է՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին զանգ չի կատարել՝ միջնորդելու, որ իր բարեկամներին վերաբերող գործերին միջամտի։
«Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան, ես որևէ մեկին նման զանգ չեմ արել, խնդրում եմ՝ հարցի հասցեատիրոջը փոխեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Դիտարկմանը՝ զանգահարողների բարեկամների մեջ կա՞ն հանցագործներ՝ նա արձագանքեց. «Ես նման բա՞ն ասացի, ես իմ մասով պատասխանեցի»։
Հիշեցնենք, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի տղայի գործով իրեն մի քանի անգամ զանգահարել են։