Հայաստանում սեզոնային գրիպի ակտիվություն կա՞
ՀասարակությունՀայաստանում, այս պահի դրությամբ, սեզոնային գրիպի ակտիվություն չկա։ Կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Սակայն սրա ֆոնին, Ավանեսյանը չբացառեց, որ առաջիկայում Հայաստանը նման ռիսկի առաջ չի կանգնի։ «Հորդորում եմ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ hոկտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանում 28 982 մարդ է պատվաստվել գրիպի դեմ։