ԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներ Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնությունները ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծը Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել Մոսկվային ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. Ղազինյան Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի Հորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունը Բրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը 61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկին Մոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ Սոբյանին 

Կրթության բարեփոխման համատեքստում ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք․ Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը Կովկասի կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակին:

Նախարարը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և ի թիվս Ներսիսյան դպրոցի 200-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների՝ հատկապես ընդգծել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ բուհերում հետազոտական բաղադրիչն ակտիվացնելու, գիտության մեջ ներգրավվելու, Մանկավարժական համալսարանում կրթական ոլորտի հետազոտությունները կրթական առօրյայի անբաժանելի մաս դարձնելու տեսանկյունից:

«Խորապես համոզված եմ, որ կրթության ավանդույթներից ու պատմությունից սովորելու շատ բան ունենք՝ հատկապես կրթության բարեփոխման համատեքստում: Ներսիսյան դպրոցը եղել է մեր կրթության առաջադիմական մտքի, ժամանակի լավագույն մանկավարժական մեթոդները կիրառող հայտնի հաստատություններից մեկը, և այս գիտաժողովը լայն հնարավորություն է՝ խոսելու այդ մասին, նաև տեսնելու կապերը ներկա իրականության և անելիքների միջև: Ապագա մանկավարժների մոտ վերլուծական և քննական հայացքների ձևավորման, մարտահրավերներին պատրաստ կրթության մասնագետներ և ուսուցիչներ պատրաստելու տեսանկյունից ևս նմանատիպ գիտաժողովները կարևոր են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա հակիրճ անդրադարձել է գրող, հրապարակախոս, մանկավարժ Ղազարող Աղայանի գործունեությանը, որն ուսանել է Ներսիսյան դպրոցում: Նախարարը խոսել է «Արարատ» ամսագրում դեռևս 1869 թվականին հրապարակած Աղայանի հոդվածաշարի մասին, որի ասելիքը, ըստ նրա, արդիական է նաև այսօր:

«Այն հարցադրումները, որ տալիս է Աղայանը, արդիական են նաև այսօր. նա փորձում էր պատասխանել այն հարցին, թե ինչ էր տալիս իր ժամանակի դպրոցը՝ դպրոցի և կյանքի միջև կապը համարելով խնդրահարույց: Ըստ Աղայանի՝ դպրոցում սովորածը հերքվում է կյանքում, և պետք է առավել ուշադիր լինել բովանդակության հարցում և վերլուծել, թե որքանով է դպրոցը երեխաներին պատրաստում կյանքին` մտավոր, ֆիզիկական, հոգևոր և էմոցիոնալ առումներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Նա ընդգծել է Վրաստանի գործընկերների առանձնահատուկ հոգածությունը Ներսիսյան դպրոցի տարածքի պահպանման նկատմամբ, որտեղ այսօր էլ գործում է կրթական հաստատություն. «Այս տարի ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում հուշատախտակ բացվեց, ինչը ցույց է տալիս կապը պատմության, ժամանակների և տարածքների միջև: Վստահ եմ, որ կրթության ոլորտի այս հետազոտությունը նպաստելու է եղբայրական երկրների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը»: 

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գիտաժողովի մասնակիցներին ու գործընկերներին և մաղթել բարի ընթացք:

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Ներսիսյան դպրոցի, հայության կրթամշակութային կյանքի, հայ-վրացական հարաբերությունների պատմությանը:

Գիտաժողովը շարունակվելու է նաև հոկտեմբերի 18-ին: Այն իրականացվում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Թբիլիսիի «Կովկաս» համալսարանի նախաձեռնությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը
Ամենադիտված