Շեհերազադեի մասին Տատյանա Նավկայի սառցե շոուն կցուցադրվի Հնդկաստանում
ՀասարակությունՀնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում հոկտեմբերի 18-ին տեղի կունենա «Շեհերազադայի սիրո պատմությունը» սառցե շոուի միջազգային պրեմիերան: Սա գեղասահորդուհի Տատյանա Նավկայի նախագիծն է։ Ավելի վաղ այդ երկրում սառույցի վրա ներկայացումներ չեն բեմադրվել,-այս մասին հայտնել են «Ռոսնեֆ»-ի մամուլի ծառայությունից՝ ընկերությունն աջակցում է հյուրախաղերին։
Առանց նրանց օգնության այդ այցը մեզ համար չափազանց բարդ կլիներ։ Այն կբարելավի մեր երկրների հարաբերությունները։
Հնդկաստանի ժողովուրդը ավելին կիմանա ռուսական մշակույթի, ռուս գեղասահորդների, մեր ավանդույթների մասին։ Հուսով եմ, որ երեխաները կվայելեն շոուն, և մի օր Հնդկաստանում կկառուցվեն մեծ սառցե ասպարեզներ, և հնդիկ երեխաները կսկսեն սահել, դառնալ գեղասահորդներ և հոկեյիստներ,-կիսվեց Նավկան:
Թարգ․ Ժաննա Պողոսյան