ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին 

«Եթե Մարգար Օհանյանը յուրացումներ է կատարել, ապա պատասխան կտա». ամիսներ առաջ «չորով» հայտարարել էր Ալիկ Սարգսյանը

Իրավունք

Նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի համոզմամբ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը պետք է փոխվի եւ նա պետք է ազատության մեջ լինի, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

«30 տարի նա այս երկրին ծառայել է, ասենք մի անգամ սխալվել է, վնասն էլ վերականգնված է, չարժի նրան դատել որպես սովորական հանցագործի, ասել՝ քրեական հանցագործ է, թող գնա միանգամից բերդում նստի, որովհետեւ կարող է խանգարել: Կարծում եմ, այստեղ բարոյական պահ կա: Ես որ անհարմար չզգայի, ինքս կգնայի այսօր դատարան, դատավորին կխնդրեի. ով ինչ կուզեր թող իմ մասին մտածեր, ես եմ գործը հասցրել մինչեւ վերջ, ես էլ գտնում եմ, որ նա այսօր պիտի դրսում լիներ», ասել է Սարգսյանը:

«Երբ որ բենզինի չարաշահման փաստը արդեն հիմնավորվել էր, արդեն ամեն ինչը բացահայտվում էր, ես՝ որպես պաշտոնյա, դա թաքցնել չէի կարող, ավելին՝ ես ուզեցի նույնիսկ իրեն մի անգամ հրավիրել, եւ ասացի ընկերների միջոցով՝ եթե ինքը տեղյակ է, թող վաղը գա ինձ ասի, որ ես տեղյակ եմ չարաշահումից: Միգուցե ես ներելու հնարավորություն ունեի, կամ գործը մի քիչ այլ կերպ կներկայացնեի, վնասի վերականգնելը ներառյալ: Բայց ամեն դեպքում նա վերջին պահին էլ հրաժարվեց, որ ընդհանրապես տեղյակ չէ, ավելին՝ ասաց, ես եմ խնդրում, թող մինչեւ վերջ ստուգումը կատարեն: Ես էլ իմ ստուգումը կատարել եմ մինչեւ վերջ: Հիմա ամեն ինչ կանեի, որ այս ամեն ինչը եղած չլիներ, նա դրսում լիներ, որովհետեւ իմ համար իրոք շատ ծանր է, շատ վատ բան եղավ իմ կենսագրության մեջ՝ անկախ իմ կամքից», նկատել է  նախկին ոստիկանապետը:

Մինչդեռ 2011թվականի օգոստոսի 28–ին Ալիկ Սարգսյանն անդրադառնալով իր և Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի հարաբերություններին, նշել էր, որ երբ իր ղեկավարած համակարգում չարաշահումներ է հայտնաբերում և գործերն ուղարկում է համապատասխան մարմիններ, դա պետք է ողջունել, այլ ոչ թե քննադատել:

Նա նշել էր, որ Մարգար Օհանյանի հետ երկար տարիներ ամենալավ մարդկային հարաբերություններն ունեն, և այսօր էլ իրար թշնամի չեն կարող համարել, սակայն համապատասխան ինֆորմացիա է ստացել, որ Ճանապարհային ոստիկանությունում լուրջ չարաշահումներ կան։

«Ես հանձնարարել եմ վեցերորդ վարչությանը և այլ համապատասխան մարմինների համատեղ միջոցառումներ ձեռնարկել' ստուգելու օպերատիվ ինֆորմացիան: Ինչի արդյունքում բացահայտվեցին այնպիսի հանգամանքներ, որոնք ոչ ներելի են, ոչ թաքցնելու են և ոչ էլ ես իմ տեսակով կարող եմ մարսել»,- նշել էր նախկին ոստիկանապետը:

Նա ընդգծել էր. «Եթե պարզվի, որ նա տեղյակ է եղել, և այդ վառելիքից նա էլ է օգտվել, ապա նա էլ սովորական մյուս քաղաքացիների և ընդհանրապես ոստիկանների նման նույնպես պատասխան կտա»։ 

Այսօր արդեն նախկին ոստիկանապետը մեղմացրել է գնահատականները. հիմա նա անգամ պատրաստ է գնալ դատավորի դուռը եւ ազատություն խնդրել երբեմնի գործընկերոջ համար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իրար խառնվել Ալիկ Սերգեյիչը. գուցե լուրջ է ընդունել Մարգար Օհանյանի՝ երեկ դատարանում արած ակնարկները, թե ինքն անուններ է հնչեցնելու։ Բոլոր դեպքերում հետաքրքիր իրավիճակ է, եւ Ալիկ Սարգսյանն այս իրավիճակում եւս իրեն պահում է անտաղանդ ծաղրածուի պես։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
Ամենադիտված