ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրին աջակցելու նախագծին, երկու ամսով հետաձգենք. Մանուկյան
Քաղաքական«Հայաստան» խմբակցության կողմից հայտարարության նախագիծ է օրակարգում դրված Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին, մասնավորաբար՝ համաձայն հայտարարության նախագծի՝ առաջարկվում է ԱԺ–ի կողմից հետևայլ տեքստով հաստատել․ «Անընդունել է համարում ԱԺ–ն ՀՀ Անկախության մասին հռչակագիրը, դրանում ամրագրված հայոց պետականության հիմնական սկզբունքներն ու համազագային նպատակները նսեմացնելու ուղղությամբ ցանկացած փորձ, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դատապարտում է ՀՀ ԱՆկախության հռչակագիրը ստորադասելու, ՀՀ Սահմանադրության հետ արհեստական հակադրումների գործողություները և ՀՀ Անկախության մասին հռչակագրով ամրագրված հայոց պետականության հիմնական սկզբունքներն ու համազագային նպատակները գնահատում է որպես հայ ժողովրդի անվտանգության համակարգի ապահովմասն անժամանցելի հիմք, որի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության դեմ առանձնապես ծանր հանցագործություն է։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ իրենց տեղեկություններով՝ ՔՊ–ն կողմ չի քվեարկելու այս հայտարարությանը և առաջարկեց 2 ամսով հետաձգել նախագծի քննարկումը։