Պուտինը Հյուսիսային Կորեային ավելի քան 70 վայրի կենդանի է նվիրել
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեային նվիրել է ավելի քան 70 կենդանի, այդ թվում՝ առյուծ և երկու արջ։ Այս մասին հայտնում է Lenta-ն։ Պարզվել է, որ ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովը (Alexander Kozlov) Փհենյանի կենտրոնական կենդանաբանական այգուն նվեր է փոխանցել Ռուսաստանի ղեկավարից։ Այս մասին գրում է Euromedia24.com-ը։
«Միջպետական հարաբերություններում կենդանիները պատմականորեն կարևոր տեղ են գրավել՝ ի նշան աջակցության, բարության և հոգատարության», - ընդգծել է նա։
Մասնավորապես, Մոսկվայի կենդանաբանական այգուց Փհենյանի կենդանաբանական այգի են տեղափոխվել աֆրիկյան առյուծ, երկու գորշ արջ, երկու ընտանի յակ, հինգ սպիտակ կակադու, տարբեր տեսակի 25 փասիան և 40 բադ։Բնական պաշարների նախարարության ղեկավարը հավելել է, որ Մոսկվայի և Փհենյանի կենդանաբանական այգիները համագործակցում են ավելի քան 13 տարի։