Կիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատները փակվել են այցելուների համար
ԱշխարհԿիևում Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեսպանատներն անվտանգության նկատառումներով նոյեմբերի 20-ին փակվել են այցելուների համար: Այդ մասին հաղորդում է CNN-ը։
Նոյեմբերի 20-ին ավելի վաղ փակվել էր Ուկրաինայում ԱՄՆ-դեսպանատունը։
Կիևում Իտալիայի դեսպանատունը հայտարարել է, որ մինչև օրվա վերջն այցելուներ չի ընդունի այն բանից հետո, երբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հաղորդեց նոյեմբերի 20-ին քաղաքի ուղղությամբ լուրջ հարվածների վտանգի մասին։ Դրա հետ մեկտեղ Իտալիայի դեսպանությունը կշարունակի աշխատանքը:
Հունաստանի դեսպանատնից CNN-ին հայտնել են, որ ներկայացուցչությունն այցելությունների համար փակ կլինի անվտանգության նկատառումներով։
Նմանատիպ որոշում է կայացրել Իսպանիայի դեսպանությունը՝ կապված Կիևի և ամբողջ Ուկրաինայի ուղղությամբ հնարավոր ավիահարվածների մասին նախազգուշացման հետ։
Ամերիկացի դիվանագետներն ավելի վաղ իրենց որոշումը բացատրել են Ուկրաինայի մայրաքաղաքին օդային հարվածների մտավախությամբ։
Աղբյուր` 1in.am