Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Իսլամական հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնում է ISNA գործակալությունը։
Նրա խոսքով՝ նախագահը ծրագրի նախապատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։
«Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել բնապահպանական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել է Փեզեշքիանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)