Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան` ԱՄՆ կառավարության կազմում
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հայտնի վիրաբույժ, հեռուստատեսային շոուի վարող, ծագումով թուրք Մեհմեթ Օզին առաջադրել է Medicare և Medicaid Services կենտրոնների ղեկավարի պաշտոնում, հայտնում է CBS News-ը։
Թրամփը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը կանգնած է առողջական լուրջ ճգնաժամի առաջ, և չկա ավելի որակավորում ունեցող բժիշկ, քան Մեհմեթ Օզը, որպեսզի լուծի այդ խնդիրները: Անդրադառնալով Հարվարդի համալսարանում սկսված նրա կարիերային ու կրթությանը՝ Թրամփն ընդգծել է, որ Օզը կարող է լուծել ԱՄՆ առողջապահական համակարգում առկա խնդիրները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)