Ուկրաինան չպետք է ինքնուրույն բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ. Անգելա Մերկել
ԱշխարհԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան չպետք է ինքնուրույն բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ հակամարտության դիվանագիտական լուծման մասին որոշումը պետք է կայացվի Ուկրաինայի դաշնակիցների հետ համատեղ։
«Բանակցությունները, իհարկե, չպետք է ընթանան Ուկրաինային անտեսելով, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ շատ երկրներ, որոնք աջակցում են Ուկրաինային, պետք է որոշող լինեն, երբ Կիևը միայնակ չի կարող դա որոշել», - ասել է Մերկելը` չհստակեցնելով, թե կոնկրետ երբ կսկսվեն բանակցությունները: