Իրանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին
ԱշխարհԻրանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Կազան քաղաքում երկու իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ։
Ռուսաստանի Կազան քաղաքում ոստիկանները ծեծի են ենթարկել երկու իրանցի ուսանողների և բերման են ենթարկել, այս մասին հայտնում է իրանական SNN լրատվական գործակալությունը։
Ուսանողները ձերբակալվել են ուրբաթ օրը Կազանի դաշնային համալսարանում՝ վիզաների երկարաձգման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ոստիկանները ուսանողներին ենթարկել են «անմարդկային ծեծի»:
Կազանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ «բացատրություն պահանջելով իրանցի ուսանողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնությունների և միջադեպի պատճառների ու գործին տեղի ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ ներգրավման վերաբերյալ»։