Ինքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնի ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստը Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին 

Կերպարանափոխվածը. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ 168.am

Քաղաքական

168.am–ը գրում է․

«Մինչև իշխանության գալը՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի սրտից ջուր էր խմում, ասում էր բաներ, որ ժողովրդին դուր գար։ Ժողովրդի մասին մտածող ու ժողովրդի հոգսերով տառապող էր ներկայանում։ Կոռուպցիայից ու կաշառակերությունից էր խոսում, երկիրը թալանելուց էր խոսում, թոշակները, նպաստները, աշխատավարձերը բարձրացնելուց էր խոսում, գազն ու հոսանքը, խմելու ջուրն էժանացնելուց էր խոսում։ Տրանսպորտի, հոսանքի, գազի թանկացման դեմ էր պայքարում։

Ասում էր՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն այսքան բարձր են, որովհետև գողանում են, թալանում են, ժողովրդի հաշվին իրենց բարձր աշխատավարձեր են վճարում, ճոխ ծախսեր են անում ու այդ ամենը ներառում են սակագներում, դնում են ժողովրդի վրա, պարտադրում վճարել։

Ասում էր՝ պաշտոնապես Հայաստանում գնաճ չկա կամ 1-2 տոկոս է, որովհետև սոխն ու սխտորն էժանացել է, կանաչին ու կարտոֆիլն էժանացել է, լոբին էժանացել է, փոխարենը՝ միսն ու կարագը թանկացել է։ Միսն ու կարագը հարուստներն են ուտում, իսկ աղքատները մնում են սոխի ու կանաչու հույսին։

Ասում էր՝ պետք է ժողովրդին ազատել վարկերի տույժերից, ներել ժամկետանց վարկերը, նվազեցնել վարկերի տոկոսները։

Ասում էր՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, տուգանքները պետք է վերացնել, կարմիր գծերը, «կամերաները» պետք է հանել, ասում էր՝ երկիրը վերածել եք պադավատապետության, ասում էր՝ ժողովրդի հաշվին հարստացել եք, միլիոններ ու միլիարդներ եք կուտակել, գողանում եք բյուջեի փողերը։

Ասում էր՝ պարտքեր եք վերցնում, երկիրը թաղում եք պարտքերի մեջ։ Պարտքերի հաշվին տնտեսական աճեր եք ցույց տալիս, տնտեսական աճի արդյունքը դուք եք վայելում, իսկ ժողովրդին ոչինչ չեք տալիս։

Էլի շատ բաներ էր ասում։ Ասում էր բաներ, որոնք ժողովրդի սրտով էին, ժողովրդին դուր էին գալիս։

Եկավ իշխանության, մոռացավ իր ասածները, այլ կերպ սկսեց մեկնաբանել, պատճառաբանություններ բերել, արդարացումներ փնտրել։

Նախկին իշխանություններին հանդիմանում էր, որ թոշակները, նպաստները չեն բարձրացնում, հիմա ասում է՝ փող չկա, որ թոշակ ու նպաստ բարձրացնենք։ Ասում է՝ դուք գիտե՞ք՝ ինչքան փող է պետք թոշակը 5 հազար դրամով բարձրացնելու համար։

Նպաստների բարձրացումից էր խոսում, հիմա գնահատման չափանիշներն է փոխում, որ նպաստ ստացողները քիչ լինեն, որ ավելի քիչ մարդ նպաստ ստանա։

Ասում էր՝ մարդկանց նպաստ չեք տալիս, որ կարողանան ապրել, հիմա ասում է՝ ինչո՞ւ պիտի աջակցություն ստանան, թող գնան աշխատեն, ընտանիքը պահեն, ոչ թե պետությունից աջակցություն ակնկալեն։

Ասում է՝ փող չկա թոշակները բարձրացնելու համար, բայց պաշտոնյաների աշխատավարձն է բարձրացնում։ Արդարացնում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը։ Այնպես է ներկայացնում, որ ժողովրդի համար են բարձրացնում, ժողովրդին են լավություն անում, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում են։

Բարձրացնում են, որ լավ աշխատեն, որ չգողանան, որ կաշառք չվերցնեն։ Որ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելով՝ կոռուպցիայի դեմ են պայքարում։

Պարգևավճար են բաժանում, էլի ժողովրդի համար են անում։ Ասում է՝ անում ենք, որ ժողովրդի ձեռքին չնայեն։

Ասում էր՝ գնաճը խեղաթյուրում եք, խաբում եք ժողովրդին, որ գնաճ չկա, որ բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են։ Հիմա էլ գնաճը նույնն է՝ չկա կամ շատ ցածր է, բայց էլ չի ասում, որ գնաճը խեղաթյուրված է, որ լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ թանկացել են, որ Հայաստանը դարձել է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը, որ Երևանում ապրանքների գները հասել են Մոսկվայի գներին։

Նախկինում ասում էր՝ մենաշնորհել են տնտեսությունը, շուկաները, արհեստականորեն բարձրացրել են գները, դրա համար էլ ապրանքները թանկ են։ Հիմա թանկությամբ աշխարհում առաջատարներից ենք, մենաշնորհներից ու գների արհեստական բարձրացումներից այլևս չի խոսում, չի ասում, թե ինչպե՞ս է, որ Հայաստանում գնաճ չկա, բայց համատարած ամեն ինչ թանկ է։

Նախկինում իշխանություններին մեղադրում էր մենաշնորհներին հովանավորելու մեջ, հիմա մենաշնորհներն իր շրջապատում են, բայց ասում է՝ Հայաստանում մենաշնորհներ չկան։

Եթե չկան, արդար մրցակցություն է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան թանկ, ինչո՞ւ գները չեն իջնում։

Ժողովրդի գազի, հոսանքի, ջրի սակագները նվազեցնելու համար էր կռիվ տալիս, մինչդեռ՝ իշխանության գալուց կարճ ժամանակ հետո մոռացավ, որ ասում էր՝ էներգետիկ համակարգում համատարած թալան է, որ միլիոնավոր դոլարներ են գողանում, որ այդ թալանի ու գողության հաշվին գազը, հոսանքը պիտի էժանացնել։ Էժանացնելու փոխարեն՝ թանկացրեց։ Այն դեպքում, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը մնացել է անփոփոխ։

Ներմուծվող գազի գինը մնացել է նույնը, իսկ ժողովրդին վաճառվող գազը թանկացել է։

Երեք տարի է՝ դոլարը Հայաստանում 25-30 տոկոսով արժեզրկվել է, իսկ գազը, հոսանքը չի էժանացել, չնայած դոլարի փոխարժեքն էական գործոն է ժողովրդին վաճառվող գազի, հոսանքի գնի ձևավորման մեջ։ Սակագինը հաշված է դոլարի 480 դրամ փոխարժեքով, երեք տարի է՝ դոլարի գինը 400 դրամից ցածր է։ Չեղավ մի անգամ, որ ժողովրդի հոգսերով ժամանակին «տառապողը» ձեռքը խփեր սեղանին ու ասեր, թե ինչո՞ւ դոլարի այսքան էժանացումից հետո՝ ժողովրդի գազն ու հոսանքը չեք էժանացնում։

Ժողովրդի գազն ու հոսանքը չէժանացնելով՝ գումարներ են տնտեսում, ժողովրդի գրպանի հաշվին գազամատակարարման ցանց են անցկացնում, որպեսզի իրենց նորակառույցներում գազ ունենան։

Ո՞վ է հիշում, թե վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը երբ է խոսել վարկերի բարձր տոկոսների, ժամկետանց վարկերը ներելու մասին։ Ժողովուրդը ճռռում է վարկերի, այն էլ՝ թանկ վարկերի տակ։ Կենտրոնական բանկն էժանացնում է փողը, որ վարկերն էժանանան, իսկ վարկերը թանկանում են։ Բանկերը բարձրացնում են վարկերի տոկոսները, թանկ վարկեր են տալիս, ժողովրդի հաշվին բարձր շահույթներ են ստանում, իսկ ժողովրդի հոգսերով «տառապող» Նիկոլ Փաշինյանը մի անգամ չասեց՝ էս ի՞նչ եք անում, ինչո՞ւ չեք նվազեցնում վարկերի տոկոսները, ինչո՞ւ եք ճնշում ու թալանում ժողովրդին։

Հիմա վարկերի բարձր տոկոսները, քաղաքացիների ժամկետանց վարկերը, տույժ-տուգանքներն այլևս քիչ են նրան հուզում։ Հիմա նրա համար ավելի կարևոր է, որ բանկերը ժողովրդի հաշվին բարձր շահույթներ ստանան ու հարկեր վճարեն։

Ժողովուրդը կճռռա՞ վարկերի բարձր տոկոսների տակ, թե՞ չի ճռռա, այլևս հոգ չէ։

Հոգ չէ նաև, որ պետական պարտքը մի քանի տարում հասցրել են կրկնապատկել։ Հեշտ էր նախկիններին մեղադրել պարտքեր վերցնելու ու երկիրը պարտքերի մեջ թաղելու համար։

Ասում էր՝ ես դեմ եմ պարտքեր վերցնելուն, բայց պարտքերն այնքան են ավելացրել ու թանկացրել, որ ինչքան վճարում են պարտքի տոկոսների դիմաց, այդ գումարով կարող էին թոշակները կրկնապատկել։

Եթե այսօր միջին թոշակը գրեթե 50 հազար դրամ է, կարող էր լինել 100 հազար դրամ։

Հետո էլ, երբ հարցը հասնում է թոշակների բարձրացմանը, ասում է՝ փող չկա։

Որտեղի՞ց պիտի լինի, երբ այսքան պարտքեր եք վերցրել ու թոշակառուների ամբողջ տարվա թոշակները վճարելու համար անհրաժեշտ գումարի չափ գումար եք տալիս՝ պարտքը սպասարկելու համար։

Ժողովրդին թալանելուց էր խոսում՝ ժողովրդի կաշին քերթում են, հարկերն են ավելացնում, տուգանքներն են ավելացնում, հարկային բեռն են ծանրացնում, տարբեր ծառայությունների գներն են բարձրացնում։ Տրանսպորտն են պատրաստվում կրկնակի-եռակի թանկացնել։ Ժամանակին 150 դրամին դեմ էին, հիմա 300 դրամ են դարձնում։ Կարծես ժողովուրդը՝ նախկին ժողովուրդը չէ։ Իրենք որ հարստացել են, «պադավատներով» են շրջում, հասարակական տրանսպորտից այլևս չեն օգտվում, ժամերով կանգառներում չեն սպասում, խցկված չեն երթևեկում, արդեն կարելի է տրանսպորտի գինը 100-ից 300 դրամ դարձնել։

Քանի դեռ իշխանության չէին, «տառապում» էին ժողովրդի հոգսերով, հենց եկան իշխանության՝ ասածներն էլ, ժողովրդին էլ մոռացան»։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերըՓեզեշքիան. Իրանը կորցրել է վստահությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացի նկատմամբՄբապեն լքել է Ֆրանսիայի հավաքականը Իրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ էՆոր անձնագրի ուղերձը.Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին. Չեմ նախանձում (տեսանյութ) ԿԺԴՀ-ում Ռուսաստանի նոր դեսպանը ժամանել է ՓհենյանԲաթումիում Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» հետախուզվող ուկրաինացի է ձերբակալվել Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակ
Ամենադիտված