Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են. նրան կփոխարինի Աշոտ Սարգսյանը
Քաղաքական
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեգ Գևորգյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Համաձայն ԿԸՀ 2024 թվականի դեկտեմբերի 11–ի համար 19 արձանագրության Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցված անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին»,– ասաց Ավինյանը։
Նա նաև հայտնեց, որ Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2025թ. փետրվարի 11-ին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում