Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին
Քաղաքական
Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք: Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում