Հետախուզվողները հայտնաբերվեցին
Իրավունք
Հունվարի 11-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղից բերման են ենթարկել 55-ամյա Անուշավան Հ.-ին, որը հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Հակոբյանը կալանավորված է:
Հունվարի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի տներից մեկից բերման են ենթարկել 44-ամյա Հակոբ Բ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը: Բաբայանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում