Շատ ճիշտ է, որ կադրային փոփոխություններ եմ անում. Վլադիմիր Գասպարյան
Իրավունք
«Կադրային փոփոխությունները պայմանավորված են աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Շատ ճիշտ է, որ կադրային փոփոխություններ եմ անում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը:
«Հիմնավորումներն այն բացահայտումներն ու այն ռեժիմներն են, որով աշխատում էր ոստիկանությունը՝ ավելորդ, անհարկի ուռճացված ստորաբաժանումներ, ավելորդ, ոչ ճիշտ արվող աշխատանք,- ասաց ոստիկանապետը:
Նրա խոսքերով հիմա ոստիկանությունն ավելի մոբիլ է դառնում. «Կան կադրեր, ովքեր ինձ հետ համաձայնվելով գնում են, որովհետև համարում են, որ սպառել են իրենց, կան մարդիկ, ովքեր ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ են ունեցել, արդյունավետությունը զրո է: Եղել են և անշարժ գույքեր: Ուռճացվածությունն իջեցնելով՝ ավելի արդյունավետ կաշխատենք»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում