Թայվանն և ԱՄՆ-ն ռազմածովային ուսուցման ծրագրի են անցկացնելու
Աշխարհ
Թայվանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել կղզու ռազմածովային ուժերի հետ մասնագիտացված ուսումնական ծրագիր անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում է Taipei Times թերթը՝ հղում անելով կղզու պաշտպանության վարչությունից ստացված տեղեկատվությանը։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ-ն ավելի վաղ Թայվան է ուղարկել ռազմական հրահանգիչներ և հատուկ գործողությունների խմբեր, սակայն նման առաքելության մասին առաջին անգամ է պաշտոնապես հայտարարվում։ Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնը ռազմական անձնակազմ է ուղարկելու Թայվան՝ երկամյա ռազմածովային պատրաստության մասնագիտացված ծրագիր իրականացնելու համար, որի բյուջեն գնահատվում է 49,8 մլն թայվանական դոլար (1,5 մլն դոլար)։
Թեև բյուջեն փոքր է, սա առաջին դեպքն է, երբ պաշտոնապես հայտարարվում է ԱՄՆ-ի հետ «մասնագիտացված ուսուցման ծրագրի» մասին, անանունության պայմանով հրապարակմանը հայտնել է ռազմական աղբյուրը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)