Թրամփը կարող է Կիմ Չեն Ընին հրավիրել Վաշինգտոն․ Բոլթոն
Աշխարհ
Դոնալդ Թրամփը կարող է անձամբ այցելել Փհենյան իր գալիք նախագահական ժամկետում կամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել Վաշինգտոն։ Այս կարծիքը հայտնել է Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ճապոնական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Թրամփն արդեն դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, ով հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, և մնում է կամ Կիմ Չեն Ընին հրավիրել Սպիտակ տուն, կամ Թրամփին այցելել Փհենյան։ Կարծում եմ՝ այդ իրադարձություններից մեկը, կամ նույնիսկ երկուսն էլ, միանգամայն հնարավոր է Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում»,- նշել է նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)