Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Թրամփի հետ ԱՄՆ-ն ավելի քիչ պատերազմներում կլինի
Աշխարհ
Ամերիկացիների մեծ մասը լավատեսություն է հայտնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին են վկայում Ipsos հետազոտական ընկերության և The New York Times թերթի կողմից վերջերս անցկացված հարցումը։
Հարցվածների 58%-ը հույս է հայտնել, որ Թրամփը նախորդ նախագահների համեմատ կնվազեցնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը արտաքին պատերազմներում։
Սակայն հարցվածների 38%-ը հակառակ տեսակետն է հայտնել՝ համարելով, որ Թրամփը կարող է հանգեցնել ռազմական միջամտության մեծացման։ Այս մտահոգությունը կարող է բխել ռազմական ուժ կիրառելու պատրաստակամության մասին նրա նախկին հայտարարություններից և զինաթափման համաձայնագրերի քննադատությունից:
Հարցումն անցկացվել է հունվարի 2-ից հունվարի 10-ը ավելի քան 2100 չափահաս ամերիկացիների շրջանում։ Հարցման սխալի շեմը կազմում է մոտ 2,6 տոկոսային կետ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)