Պորոշենկոյի որդուն տուգանել են մոբիլիզացիայից խուսափելու համար
Աշխարհ
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին՝ Օլեքսեյը, զորակոչից խուսափելու համար տուգանվել 610 դոլարով, հայտնում է Gazeta-ն։
Ինչպես հայտնում է գործակալությունը, Պեչերսկի շրջանային դատարանը քաղաքական գործչի որդուն մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտման մեջ, քանի որ նա չի ներկայացել զինկոմիսարիատ։ Դրա համար 39-ամյա Օլեքսեյ Պորոշենկոն տուգանվել է 25,5 հազար գրիվնայով։ Եթե նա 15 օրվա ընթացքում չվճարի, գումարը կկրկնապատկվի ու բռնի ուժով կգանձվի։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահի երկու որդիներն էլ ներկայումս ապրում են Լոնդոնում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ