Նեթանյահուն հրահանգել է չդադարեցնել կրակը Գազայում, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի հանձնել պատանդների ցուցակը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է չդադարեցնել կրակը Գազայի հատվածում, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի տրամադրել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն։ Այս մասին հայտնել է Իսրայելի ղեկավարի գրասենյակը, գրում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է պատանդների ցուցակի ստացման հետաձգումը:
«Վարչապետը հանձնարարել է Իսրայելի պաշտպանության բանակին չսկսել հրադադարը, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել ժամը 08:30-ին [Երևանի ժամանակով 10:30-ին], քանի դեռ Իսրայելը ՀԱՄԱՍ-ից չի ստացել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)