Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի մասին
Աշխարհ
Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ կմտնի ժամը 11:15-ին (Երևանի ժամանակով 13:15-ին), կիրակի հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նախկինում ենթադրվում էր, որ ռեժիմը կսկսի գործել ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 10:30-ին), սակայն ՀԱՄԱՍ-ը չէր տրամադրել պատանդների ցուցակը, որոնք պետք է ժամանակին ազատ արձակվեին։ ՀԱՄԱՍ–ը հետաձգումը բացատրել էր տեխնիկական պատճառներով։
Շարժումն արդեն ցուցակը հանձնել է Իսրայելին։ Այնտեղ նշվում է երեք պատանդի անուններ, որոնց նախատեսվում է ազատ արձակել կիրակի օրը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)