Հնդկաստանում վագրը սպանել է 70-ամյա տղամարդուն
Աշխարհ
Հնդկաստանում վագրը հարձակվել է 70-ամյա տղամարդու վրա։ Տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է Devdiscourse-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մադհյա Պրադեշ նահանգում։
Իրավիճակից դժգոհ գյուղացիները հարձակվել են երկու պաշտոնյաների վրա։ Զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Արդյունքում՝ վիրավորվել են պաշտոնյաներ, վնասվել են նաև տղամարդկանց ավտոմեքենաները։
Կալանավորվել է 11 մարդ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և ծառայողական գույքը վնասելու համար։ Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)