Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կազանի ավիացիոն գործարանի վրա
Աշխարհ
Հունվարի 20-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի վրա։ Քաղաքի Ավիացիոնի, Մոսկովսկի, Կիրովսկի և Նովո-Սավինսկի թաղամասերում պայթյուններ են հնչել, հայտնում է Shot-ը։
Ըստ Astra-ի, անօդաչուների թիրախը եղել է Կազանի ավիացիոն գործարանը, որը կրում է Գորբունովի անունը, մասնավորապես, անօդաչուներից մեկը ձեռնարկության տարածքում հարվածել է դատարկ տանկի։
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի մամուլի ծառայությունը հաստատել է, որ գիշերը փորձ է արվել «թշնամու անօդաչու թռչող սարքերով հարձակվել հանրապետության արդյունաբերական ձեռնարկության վրա։ Ընդունվել է պաշտպանական միջոցառումների համալիր։ Արդյունքում չեզոքացվել են բոլոր անօդաչու թռչող սարքերը։ Զոհեր և ավերածություններ չկան։ Դեպքի վայրում գտնվող ԱԻ ծառայությունները շարունակում են աշխատանքները հետեւանքները վերացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներից մեկը հայտնաբերվել է Կազանի Կիրովսկի շրջանի Մոժայսկի փողոցի բնակելի շենքի մոտ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)