Թրամփը փակելու է բոլոր դաշնային կառավարության ընդգրկման ծրագրերը
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո փակելու է բոլոր դաշնային կառավարության ընդգրկման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրա խոսքով՝ ամերիկացի նոր առաջնորդը ձգտելու է վերջ դնել բազմազանության, հավասարության և ներառման բոլոր ծրագրերին երդմնակալությունից անմիջապես հետո։ Բացի այդ, ստորագրելով համապատասխան հրամանագիրը՝ Թրամփը օրենսդրական մակարդակով կտա մարդու կենսաբանական սեռի սահմանումը։
ԱՄՆ որոշ դաշնային գործակալություններ արդեն սկսել են նվազեցնել բազմազանության ծրագրերը: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն փակել էր համապատասխան գերատեսչությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։
Ամերիկյան ընկերությունները նույնպես սկսել են հրաժարվել ներառման բաժիններից։ Դրանց թվում են Amazon-ը, Meta-ն, McDonald's-ը, Ford-ը և Walmart-ը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)