Ուկրաինայում բարձրաստիճան պաշտոնյայի դեմ մահափորձ է կանխվել
Աշխարհ
Ուկրաինայում կանխվել է Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
Փոխնախարարի անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Սերգեյ Դուբրովը։
Ըստ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների՝ ձերբակալվել է Կիևի շրջանի երկու բնակիչ։ Քննությամբ նախապես պարզվել է, որ հանցակիցները ծրագրում էին մոտ ապագայում վերացնել պաշտոնյային։ Կասկածյալները ձերբակալվել են հանցագործության նպատակով հրազեն ձեռք բերելու համար գումար փոխանցելու փորձի ժամանակ։
Պարզվել է, որ ձերբակալվածները մի քանի ամիս հետևել են Դուբրովին, ուսումնասիրել նրա առօրյան ու երթուղիները։ Գերատեսչությունը պնդում է, որ ամբաստանյալները նույնիսկ տևական ժամանակ գնացել են մասնավոր հրաձգարան և մարզել իրենց հրաձգության հմտությունները։ Նրանք գտել են սև շուկայում զենքի վաճառողին։
Ամբաստանյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նրանց սպառնում է 15 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)