Հարավային Կորեայի նախագահը հերքել է օրենսդիրներին խորհրդարանը լքելու հրամանը
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հերքել է 2024 թվականի դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը խորհրդարանի անդամներին հեռացնելու հրամանը՝ ռազմական դրությունը չեղարկելու քվեարկությունը խափանելու համար: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Տեղական ժամանակով ժամը 14:00-ին Սահմանադրական դատարանում սկսվել է իմպիչմենտի գործով հերթական նիստը, որին ներկա էր Յուն Սեոկ Յոլը:
2024 թվականի դեկտեմբերի 14-ին խորհրդարանը իմփիչմենթի էր ենթարկել նախագահին՝ սահմանադրության խախտմամբ ռազմական դրություն հայտարարելու համար։ Այդ գիշերվա իրադարձությունները նույնպես հիմք են դարձել ապստամբության փաստով քրեական գործի հարուցման համար։ Նախագահն ու իր փաստաբանները պնդում են, որ ինքը մնացել է իրավական դաշտում, քանի որ ենթարկվել է ռազմական դրությունը վերացնելու խորհրդարանի որոշմանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)