Թրամփը ներում է շնորհել մոտ 1600 գրոհայինի
Աշխարհ
Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ առաջին անգամ ժամանել է Սպիտակ տուն և անմիջապես գնացել Օվալաձև աշխատասենյակ, որտեղ ստորագրել է ավելի վաղ հայտարարած գործադիր հրամաններից շատերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Առաջիններից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի հարյուրավոր մասնակիցներին ներում շնորհելու հրամանն էր, երբ Թրամփի կողմնակիցները փորձեցին կանխել Ջո Բայդենի նախագահի պաշտոնում հաստատումը և անկարգություններ բարձրացրին Վաշինգտոնում։
«Հուսով եմ՝ այսօր ազատ կարձակվեն, նրանք սպասում են դրան՝ մոտ 1500 մարդ»,- ասել է Թրամփը։
Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցների լրագրողները պարզաբանել են, որ Թրամփը սխալ է խոսել, երբ նա նշել է այս թիվը, իրականում ներում է շնորհվել մոտ 1600 մարդու։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)