Մասկը Շոլցին «հիմար» է անվանել
Աշխարհ
SpaceX-ի գործադիր տնօրեն և ԱՄՆ կառավարության արդյունավետության տնօրեն Իլոն Մասկը մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքերը Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ գործարարի «նացիստական ողջույնի» մասին:
«Եվրոպայում, Գերմանիայում կա խոսքի ազատություն․ յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ուզում է՝ նույնիսկ եթե միլիարդատեր է։ Իսկ մենք դա չենք ընդունում, եթե դա աջակցություն է ծայրահեղ աջակողմյան դիրքերին»,- ասել է Օլաֆ Շոլցը՝ խոսելով ամերիկացի գործարարի ժեստի մասին։
Իլոն Մասկը X սոցիալական ցանցում պատասխանել է․ ««Shame on Oaf Schitz!»: «Oaf» բառը անգլերենից կարելի է թարգմանել՝ որպես «հիմար»: «Schitz» բառը ուղղագրությամբ մոտ է «կեղտ» բառին։
Իլոն Մասկը հունվարի 21-ին ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ՝ երկու անգամ «նացիստական ողջույն» հիշեցնող ժեստ է արել։ Այս ժեստը գրավել է լրատվամիջոցների և Թրամփի քաղաքական հակառակորդների ուշադրությունը։
Իլոն Մասկը X-ում պատասխանել է․ ««Դուք բոլորդ հիտլերներ եք» ոգով մեղադրանքներն արդեն իսկապես ձանձրալի են»։
