Եվրոպան պետք է աջակցի ուկրաինական բանակին․ Զելենսկի
Աշխարհ
Եվրոպական երկրները պետք է ստանձնեն Ուկրաինայի Զինված ուժերի պահպանումը, որը Կիևը նախատեսում է ավելացնել մինչև 1 միլիոն մարդ, եթե Ուկրաինան չընդունվի ՆԱՏՕ։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ունենք 800 հազար, եթե չկա ՆԱՏՕ, չկա անվտանգության հստակ երաշխիքներ կամ օտարերկրյա կոնտինգենտ, ուրեմն պետք է ունենանք միլիոնանոց բանակ։ Եթե Եվրոպան ասի, որ Ուկրաինան պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև Եվրոպայի արժեքները, դա տրամաբանական է, ուրեմն եկեք բոլորս աջակցենք այս բանակին՝ զենք, զինվոր և այլն», ասել է նա Համաշխարհային տնտեսական ֆորումի լրագրողներին։
Միաժամանակ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Եվրոպային ավելի քիչ կարժենա, քան միլիոնանոց բանակի պահպանումը, որի համար Կիևը փող չունի։ Նա նաև պաշտպանել է Ուկրաինայում արևմտյան զորքեր տեղակայելու գաղափարը։
Նրա խոսքով, 200 հազար օտարերկրյա զինվորը «նվազագույնն է»։
