Թրամփը շփոթել է Չինաստանը և Կանադան
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է փետրվարի 1-ից Չինաստանի վրա նոր մաքսատուրքեր սահմանել, եթե ֆենտանիլի մաքսանենգության հետ կապված իրավիճակը չլուծվի։ Այս մասին փոխանցում է The Washington Post-ը։
«Չինաստանի տասը տոկոսը՝ Մեքսիկա և Կանադա ֆենտանիլ ուղարկելու համար է: Մենք հավանաբար դիտարկում ենք դա փետրվարի 1-ից»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը:
Նրա խոսքով, Մեքսիկայի և Կանադայի համար լրացուցիչ մաքսատուրքերը կարող են լինել մոտ 25%, թեև նա, հավանաբար, սխալ է արտահայտվել՝ Կանադայի փոխարեն ասելով «Չինաստան»։
