Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարություն Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա Ալավերդյան Ladurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. Դերձյան Վաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիս ԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Պենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորին 

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Հասարակություն

Հայաստանի պատմության թանգարանում կայացավ միջազգային բանախոսությունների շարքից ևս մեկ զեկույց՝ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության շրջանակում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային համագործակցության արդյունքում Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալվեց Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի ավագ ֆոնդապահ, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը, ով հանդես եկավ «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո» թեմայով բանախոսությամբ։ 

Պրոֆեսոր Ֆինքելը ներկայացրեց Ք.ա. 7-5-րդ դարերում ստեղծված և Բրիտանական թանգարանում պահվող աշխարհի հնագույն բաբելոնյան քարտեզի վերաբերյալ իր բացահայտումները և հետաքրքիր մեկնաբանությունները։ Նա ցուցադրեց կավե սալիկ, որի վրա պահպանված քարտեզում առկա է հնագույն Բաբելոնն իր հարակից տարածքներով։ Դրանց թվում է նաև հայկական Ուրարտուն կամ Վանի թագավորությունը։ 

«Երևանում շրջայց կատարելու ժամանակ նկատեցի ու հաճելիորեն զարմացա, երբ ինչ-որ տեղ տեսա աշխարհի բաբելոնյան հնագույն քարտեզի մետաղական կրկնօրինակը։ Մարդիկ կարող են դրա միջոցով ծանոթանալ ներկայացված կարևոր նմուշին ու դրա նշանակությանը, մինչդեռ բրիտանական կղզիներում շատերն աշխարհի հնագույն սեպագիր քարտեզի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեն»,- ասաց Ֆինքելը։ 

Այնուհետև գիտնականը ցույց տվեց բացառիկ նմուշի պատկերը, որի եզրերը հիմնականում չեն պահպանվել, սակայն կենտրոնական հատվածում կարևորագույն սեպագրերը մնացել են։ Վերծանողները ժամանակի հետ կարողացել են ստեղծել նմուշի թվայնացված տարբերակը։  

«Սեպագիր արձանագրությունը գրված է ձախից աջ, այն շրջապատված է երկշերտ գծավանդակով, իսկ ներքևում արդեն քարտեզի գծապատկերն է։ Քարտեզն իր հերթին բաժանված է երեք տարբեր մասերի, որոնց փոխկապակցվածության հարցը մշտապես հուզել է գիտնականներին։ Շատերը կասկածանքով են վերաբերվում սեպագիր գրերին,, սակայն ես վստահեցնում եմ, որ 130 հազար սեպագիր այլ նմուշներ կան, որոնք մանրազնին ուսումնասիրվել են՝ մարդկությանը փոխանցելով արժեքավոր տեղեկություններ։ Իմ կողմից ցուցադրվող նմուշը գրված է հին սեմական լեզուներից մեկով, պատկանում է նույն լեզվաընտանիքին, որում ընդգրկված են եբրայերենը, արաբերենն ու այլ լեզուները»,- մանրամասնեց պրոֆեսոր Ֆինքելը։

Նա հավելեց, որ գտածո սեպագիր քարտեզի արտապատկերումը մշակվել է հենց Բրիտանական թանգարանի կողմից։ Սեպագիր քարտեզի հիմքում ներկայիս Իրաքի տարածքն է, որտեղ եղել է Հին Բաբելոնը՝ անտիկ շրջանի մարդկանց պատկերացմամբ՝ աշխարհի կենտրոնը։ Բրիտանացի պրոֆեսորը տեղեկացրեց, որ սեպագիր արձանագրության մեջ կան հիշատակումներ նաև համաշխարհային ջրհեղեղի ու տապանի մասին, ինչպեսև անվանարկված կոնկրետ տեղանքներ։ Ֆինքելը ներկաների ուշադրությունը հրավիրեց սեպագիր քարտեզում առկա եռանկյունների վրա, որոնք ցույց են տալիս տարբեր ուղղություններ ու տարածաշրջաններ։ 

«Տարբեր ուղղություններ կամ տարածքներ ցույց տվող եռանկյունները կոչվում են Նագու։ Ուղղորդող եզրանկյուններից մեկը տանում է դեպի պատմական Ուրարտու։ Ինչպես Աստվածաշնչում, այնպես էլ հին աշխարհի բաբելոնյան սեպագիր այս արձանագրության մեջ նշվում է, որ տապանը կանգ է առել բարձր լեռան՝ Ուրարտուի կամ Արարատի գագաթին, ընդ որում խոսվում ոչ թե մեկ լեռան, այլ լեռնաշղթայի մասին։ Փորագրված է մասնավորապես Ուրաշտու բառը, որն Ուրարտուի բարբառային տարբերակն է և ցույց է տալիս այն տարածքը, որտեղ եղել է ուրարտական թագավորությունը։ Ապշեցուցիչ բացահայտումն այն է, որ բոլոր ուսումնասիրությունների համաձայն՝ խոսքը վերաբերում է պատմական Հայաստանի տարածքին։ Անժխտելի փաստ է, որ Աստվածաշունչը սեպագիր արձանագրություններից վերցրել է ողջ պատմությունը՝ ստեղծելով անժխտելի կապ իրականության ու սեպագիր արձանագրության միջև»,- ասաց բրիտանացի գիտնականը։ 

Զեկույցի վերջում շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Ֆինքելին՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ բանախոսությունների շարքն ինքնին կարևոր է և արդյունք է հատկապես Բրիտանական թանգարանի հետ վերջին տարիներին ծավալված ակտիվ համագործակցության։ Երեկ ներկաները լսեցին Ջեյմս Ֆրեյզերի զեկուցումը, որին այսօր հաջորդեցին Իրվինգ Ֆինքելի բավականին հետաքրքիր և ուշագրավ մեկնաբանությունները, ով առավել հայտնի է ասորագիտության ոլորտի իմացությամբ և սեպագիր արձանագրությունները վերծանելու հմտությամբ։   

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիսԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակումՀայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը
Ամենադիտված