Արման Ծառուկյանը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին
Սպորտ
UFC-ի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումների մասին։
«Մենք ընկերներ չենք։ Բայց երկու անգամ հանդիպել եմ նրա հետ։ Ամեն ինչ լավ անցավ։ Նա հիանալի տղա է: Նա իսկապես սիրում է մարտարվեստը: Երբ ես մենամարտում էի Ռուսաստանում, նա երկու անգամ ինձ չեմպիոնական գոտի է նվիրել։ Համացանցում նույնիսկ լուսանկարներ կան»,- ասել է մարտիկը JAXXON-ի փոդքաստում։
Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է UFC 311-ի չեմպիոնական մենամարտից Իսլամ Մախաչևի դեմ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ