Ծնողներն իրենց պատասխաններն են ուզում ստանալ, էմոցիոնալ վիճակ էր․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները չկան։ Այս մասին
44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների հետ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ծնողներն իրենց պատասխաններն են ուզում ստանալ։ Էմոցիոնալ վիճակ էր, շատ բան չեմ կարող ասել։ Իրենց զավակների հետ կապված շատ զգայուն հարցեր կան՝ սկսած ԴՆԹ պատասխանից։ Մարդիկ այս տարիների ընթացքում պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում, ինչին որ արժանի են հերոսածին ծնողները»,- ասաց Դանիելյանը։
Պատգամավորի կարծիքով՝ ծնողներն իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չստացան
