Հայաստանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին․ մանրամասներ
Հասարակություն
Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։
Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչպես հայտնում են կազմակերպությունից, Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստում նախատեսվում է քննարկել մակրոտնտեսական իրավիճակը, մաքսային վարչարարությունը, թվայնացումը, ֆինանսական քաղաքականությունը, կոոպերացիոն նախագծերի աջակցությունը, ԵԱՏՄ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մասնակից երկրները կքննարկեն արդիական հարցեր և կնախանշեն ԵԱՏՄ-ում համագործակցության հեռանկարները:Հայտնում են ՌԴ կառավարությունից։
